Միջազգային

Մահացել է ռուս հայտնի կինոռեժիսոր Ալեքսեյ Գերման-ավագը

Պետերբուրգում մահացել է ռուս հայտնի կինոռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսեյ Գերման-ավագը՝ 74 տարեկան հասակում։ Նա մահացել է Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի վերակենդանացման բաժանմունքում։ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին Ալեքսեյ Գերմանի մահվան մասին հայտնել է նրա որդին` Ալեքսեյ Գերման-կրտսերը, հավելելով, որ բժիշկները հոր կյանքը փրկելու համար արել են ամեն ինչ: Օրերս ռեժիսորի վիճակը զգալի վատթարացել էր: Ալեքսեյ Գերման-ավագը հայտնի է իր «Բանվորական ավան», «Քսան օր առանց պատերազմի», «իմ ընկեր Իվան Լապշինը» ֆիլմերով:

Ցուցադրել ավելի
Back to top button