ԿարևորՔաղաքական

Հետընտրական զարգացումներին վերաբերող մեկնաբանությունները` ՀՀ կառավարության միջանցքներում

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Հետընտրական զարգացումներին վերաբերող մեկնաբանությունները` հայրենի կառավարության միջանցքներում: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողներին հետաքրքող մի շարք հարցերի, նկատել է, որ հիասթափված է հետընտրական զարգացումների նման տրամաբանությունից: Նա նշել է, որ ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ի փաստացի թիվ մեկ ընդդիմադիր մրցակիցը` «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը  վարել է  շատ քաղաքակիրթ, արևտյան տեխնոլոգիաների կիառմամբ քարոզարշավ, ինչը  ենթադրում էր, որ հետընտրական գործելաոճը նույնպես պետք է լիներ  այդ մշակույթի շրջանակներում:

«Ցավալի է, որ հետընտրական զարգացումների մշակույթը կարծես թե կրկնում է նախորդ բոլոր ընտրություններից հետո եղած մշակույթները, այն դեպքում, երբ  Արևմտյան մշակույթը ենթադրում է , որ պարտված թեկնածուն առաջինն է զանգահարում ու շնորհավորում հաղթած նախագահին»,- հայտարարել է Արմեն Աշոտյանը: Նա նաև կարծիք է հայտնել, որ չնայած իրենց էր արտոնված հանրահավաք հրավիրել Ազատության հրապարակում, սակայն, հնարավոր սադրանքներից, բախումներից  խուսափելու համար, հավանաբար, կհրաժարվեն այն հրավիրելուց:

«Կարող եմ մտածել, որ այս հանրահավաքային շարժումը նպատակ ունի իր շուրջը սոսնձել բոլոր այն 37 տոկոս ձայները, որ նա ստացել է, որովհետև իր տեխնոլոգները, որ դա ըմբոստ էլեկտորատն է, որը քվերակել է ընդդեմ Սերժ Սարգսյանի հիմնականում և դա դեռ Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական քաղաքական կապիտալը չէ, Հետընտրական զարգացումները Րաֆֆի Հովհաննիսյանին կարող են տանել այն ուղղությամբ, որ իրականում դառնա ոչ թե այդ պահին 37 տոկոս, ձայն հավաքած ընդդիմադիր քաղաքական գործիչ, որը տնօրինելու է 37 տոկոս ձայները հետընտրական շրջանում»:

Back to top button