Հասարակություն

Եթերի լեզուն բարելավվել է, ասում է Լեզվի տեսչության նախկին պետը

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Լեզվի պետական տեսչության նախկին պետ, պրոֆեսոր  Լավրենտի Միրզոյանն այսօր շնորհավորեց բոլորին Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ: Լեզվի հետ կապված հարցերը, ըստ նրա, կարգավորված են: Եթե առաջ քննադատվում էր եթերի լեզուն, ապա այսօր մենք քիչ մտահոգվելու տեղիք ունենք, ասում է:

Մենք այսօր ունենք լավ հեռուստահաղորդավարներ և հեռուստալրագրողներ։ Եթերն այսօր էապես փոխվել է, հատկապես լրատվական հաղորդումները: Հիմնական խնդիրը պրոֆեսորը տեսնում է խոսքի առոգանության մեջ: Ըստ նրա` հաճախ չի կատարվում բառի ճիշտ շեշտադրությունը:

Լեզվի պետական տեսչության նախկին պետը դժգոհում , որ այսօր  չի գործում տերմինաբանական կոմիտեն, որի որոշումները պարտադիր են եղել բոլորի համար: Մենք այսօր շատ բառեր ունենք, որոնք չենք օգտագործում : Լավրենտի Միրզոյանը խորհուրդ է տալիս   բառը բառացի չթարգմանել։ 

«Պետք չէ ասել վուլկանիզացում կամ գլոբալիզացում,  եթե դրան համարժեք բառ է վուլկանացումը կամ գլոբալացումը»,- նկատում է նա։
Լավրենտի Միրզոյանը բարձրաձայնեց նաև մեկ այլ կարևոր խնդրի մասին, ինչպիսին  են ամեն քայլափոխի հանդիպող  օտարագիր ցուցանակները: Վերջինս շեշտեց, որ օտարամոլությունը պետք է հանենք մեր միջից և օտարախտով չտառապենք:  Եթե մենք մեր լեզվին տեր չկանգնենք, ապա ոչ ոք տեր չի լինի։

Անդրադառնալով հայոց լեզվի և գրականության ընդունելության քննության հարցաշարերին` նշեց, որ հարցաշարերի վերաբերյալ  բարձրացված աղմուկը շտեմարանների շուրջ չէ, այլ ներքին անձնական խնդիրներն են ջրի երես բարձրացվում: Միրզոյանը հարցաշարերով քննությունը համարում է անհիմն:

Ցուցադրել ավելի
Back to top button