Հասարակություն
Բակո Սահակյանն ընդունել է ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենին


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանին: Հանդիպմանը քննարկվել են միության կողմից Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի հետ կապված հարցեր: Արցախի Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Հայ բարեգործական ընդհանուր միության դերը հայրենիքի շենացման ու զարգացման, Սփյուռքի հետ կապերի ընդլայնման, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրներում համահայկական կարեւորագույն հիմնախնդիրների արդարացի ներկայացման գործում: