Քաղաքական

Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Վրաստանի նախագահի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Սաակաշվիլին զանգահարել է Սերժ Սարգսյանին և մաղթել նրան նորանոր հաջողություններ, իսկ հայ ժողովրդին՝ բարեկեցություն, տնտեսական և ժողովրդավարական զարգացում։ Վրաստանի և Հայաստանի նախագահները նաև քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

Ցուցադրել ավելի
Back to top button