Միջազգային

Հունաստանի հեռուստատեսությունը հրաժարվել է լուսաբանել Օլանդի այցը. կառավարությունը դիմել է դատարան

Հունաստանում այսօր 24-ժամյա գործադուլ է հայտարարված, փակ են պետական հիմնարկները, բանկերը, դատարանները, փոստը, խանութները: Գործադուլն առաջինն է այս տարվա ընթացքում,  եւ պատճառը կրկին Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած վարկերի դիմաց Հունաստանի կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունն է, որի հետևանքով կրճատվել և կրճատվելու են աշխատավարձերն ու կենսաթոշալները:
Առաջատար արհմիությունները պահանջում են պաշտոնական Աթենքից չեղյալ հայտարարել վարկերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները: Արդեն երկրորդ օրն է՝ գործադուլ են անում նաև հունական լրատվամիջոցները:
Կառավարությանը միայն դատարանի միջոցով է հաջողվել պետական հեռուստատեսությանը պարտադրել լուսաբանել Ֆրանսիայի նախագահ Ֆանսուա Օլանդի այցը Հունաստան: 

Back to top button