ԿարևորՔաղաքական

Գագիկ Մինասյան.«Րաֆֆի Հովհաննիսյանը կփորձի ամրապնդել իր դիրքերը որպես ընդդիմադիր դաշտի ամենահզոր քաղաքական ուժ»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Այս ընտրությունների ընթացքում զգալի առաջընթաց են արձանագրում ոչ միայն միջազգային դիտրոդները»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր նկատել է, որ միջազգային դիտորդների կարծիքները երբեք այսքան միահամուռ դրական գնահատական չեն պարունակել հայաստանյան ընտրությունների վերաբերյալ: Սա, Գագիկ Մինասյանի խոսքով, նույնքան կարեւոր է, որքան Հայաստանի քաղաքացիների գնահատականները: «Ուրախացնում է այն հանագամանքը, որ ըստ էության միջազգային դիտորդների գնահատականներն ու մեր քաղաքացիների գնահատականները հիմնականում իրարից չեն տարբեվում»,-շեշտել է հանրապետական պատգամավորը:

Քաղաքական այն ուժերը, որոնք չմասնակցեցին ընտրական գործընթացներին` տարածում էին այն մտայնությունը, թե ընտրությունները մրցակցային չեն: Ակնհայտ է, որ տեղի է ունեցել լուրջ ընտրապայքար եւ այդ չափանիշով նույնպես այս ընտրությունները լիովին համապատասխանել են միջազգային չափանիշերին: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանի դիտարկմամբ` այսօր մի հանգրվանում ենք գնտվում, որից երկու ճանապարհ կա: Առաջինը` հետընտրական զարգացումները ընթանում են օրինական ճանապարհով եւ երկրորդ` հետընտրական զարգացումները դուրս են գալիս օրինականության հունից: Առաջին սցենարի դեպքում, ըստ Գագիկ Մինասյանի, թե ՀՀԿ-ն, թե Ժառանգությունը ունեն լրջագույն աշխատանք կատարելու: Հանրապետական պատգամավորը վստահ է` իրենց լիդերն ի զորու է  կյանքի կոչելու իր խոստումները: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի առջեւ կանգնած մարտահրավերներին. «Այսինքն` նա կփորձի ամրապնդել իր դիրքերը քաղաքական դաշտում որպես ընդդիմադիր դաշտի ամենահզոր քաղաքական ուժ»:

Հանրապետական պատգամավորը վստահ է` իրենց լիդերն ի զորու է կյանքի կոչելու իր խոստումները: Կարելի է արձանագրել, որ քաղաքական դաշտում ի հայտ է եկել թիվ մեկ ընդդիմադիր ուժը: Գագիկ Մինասյանի կարծիքով` բնականաբար դա ոչ բոլոր կուսակցությունների համար է ցանկալի, մանավանդ նրանց, ովքեր վերջին շրջանում գործում էին վարագույրի ետեւում եւ փորձում էին «Ժառանգության»-ը եւ նրա լիդերին դրդել ինչ-ինչ քայլերի, որոնք լավ բան չեն խոստանում ոչ այդ կուսակցությանը, ոչ էլ Հայաստանի Հանրապետությանն ընդհանրապես: Հանրապետական պատգամավորը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հեռատես քաղաքական գործիչ է եւ կընտրի առաջին սցենարը:

Եթե ժառանգությունը կարողանա ապացուցել, որ նախագահական ընտրություններում ձեռք բերված 43 տոկոս ձայներն այլեւս իր քաղաքական կապիտալի բաղկացուցիչ մասն են, ապա մեր քաղաքական դաշտում կարձանագրվի լրջագույն փոփոխություն, ինչը Գագիկ Մինասյանի գնահատմամբ, բավականին առողջարար կլինի, քանի որ, բանախոսի բնութագրմամբ, տեւական ժամանակ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը, ըստ էության չմասնակցելով քաղաքական գործընթացներին, փորձում են ազդել դրանց վրա, ինչը անթույլատրելի է:

Ցուցադրել ավելի
Back to top button