ԿարևորՔաղաքական

Արցախյան շարժումը մեկնարկեց 25 տարի առաջ՝ այս օրը

 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի  մարզխորհրդի  20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը պատմական որոշում ընդունեց: Մարզխորհուրդը դիմեց Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին` մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու  և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին միջնորդությամբ: 

25 տարի առաջ այս օրը այսպես սկսվեց Արցախյան շարժումը։

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

1935 թվականանին երիտասարդ Հովհաննես Շիրազն իր բանաստեղծություններից մեկում  գրում էր.«Արտս հնձեմ, հնձեմ, հնձեմ ու հասնեմ Արարատին»:
Շիրազյան այս տողերով  բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը հերքում է Արցախյան շարժման ընդամենը 25 տարիների գոյության վարկածը: «Անընդհատ հող ու պետականություն կորցրած ժողովուրդն իր գենետիկ հիշողության խորքում կենդանի է պահում անարդարության հանդեպ իր վերաբերմունքը: 88- ը անարդարության դեմ մեր ժողովրդի ընդվզման հերթական  փուլն էր, հերթական, բայց գուցե կարևորագույնը:

25 տարի առաջ սկիզբ առած շա’ztgh ակունքներում էր քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանը։ Նա հիշում է, որ կարճ ժամանակում ղարաբաղյան շարժումը վերածվեց  Հայոց համազգային շարժման, որի գլխավոր ձեռքբերումներից մեկը եղավ 1991-ին Հայստանի Հանրապետության անկախության հռչակումը, ապա` հաղթանակը ղարաբաղյան պատերազմում:
Արցախյան շարժումը դարձավ մեր ժողովրդի միասնականության խորհրդանիշը, բայց շաժման բուռն վերելքին, ցավոք, հաջորդելու էր անկումը: Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի համոզմամբ՝ պատճառը գուցե հայրենասեր, բայց անհեռատես երիտասարդ իշխանությունների մեկը մյուսին հաջորդող սխալներն էին:
Իշխող ՀՀՇ և ՀՅԴ կուսակցությունների միջև ծավալված տարաձայնությունները լրջորեն վնասեցին այն միասնականությանը, որն իրապես աննախադեպ էր մեր պատմության ողջ ընթացքում, նկատում է բանաստեղծը։

Շարժման 25-րդ տարեդարձի օրը  Արցախյան պատերազմի հերոս , գեներալ Արդակի Տեր- Թադևոսյանը  ևս գերադասեց չշրջանցեց շարժման, այսպես ասած, ստվերոտ շերտերն ու վերլուծել նորագույն պատմության  մեր սխալները:
«Թշնամու դեմ պայքարում Հայստանն ու Արցախը կարողացան միավորել ջանքերը, բայց հետո ուս-ուսի կռված մեր տղաները հանկարծ սկսեցին պայքարել միմյանց դեմ: Շարժումը վերածվեց միջկուսակցական պայքարի։ Լուրջ տարաձայնություններ կային Հայաստանի իշխանությունների ու Արցախի  միջև»,-պատմում է Արկադի Տեր- Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը դեմ էր և փորձում էր կանխել Խոջալուի գործողությունների իրականացումն ու  Շուշիի ազատագրումը: Նրանք պնդում էին, որ մենք հաղթանակի ոչ մի հնարավորություն չունենք, պատմում է Կոմանդոսը
«
Հայաստանի  քաղաքական ղեկավարությունը, որը պետք է օգներ մեզ ամեն ինչում, դեմ էր ռազմական գործողություններին: Լեւոն Տեր- Պետրոսյանն ասում էր` քանի գլուխ ունեք, որ Շուշի եք գրավում: Իշխանության մեջ բոլորն էլ հայրենասեր մարդիկ էին, բայց նրանց վարած քաղաքականությունը միտված էր նրան, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, ինչի հետ Արցախը չէր կարող համաձայնել, ասում է նա։

Գեներալը նշում է, որ համազգային միասնության մեր  մեծ շարժումը, ավաղ,զերծ չմնաց նաև մեծ սխալներից ու ցավում է դրանց պատճառով կորցրած ժամանակի համար: Արցախյան շարժման տրամաբանական հանգուցալուծումը, որ պիտի լիներ Արցախի անկախության միջազգային ճանաչումը, մոտ ապագայում նա չի տեսնում:

«Միջազգային հանրությունը բարեբախտաբար սկսում է հասկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում Արցախը, բայց երկար ճանապարհ ունենք անցնելու, քանի որ ադրբեջանական նավթի ու նավթադոլարների հոտը, ցավոք, դեռ շեղում է ճշմարտությունից»։ 

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Ի նշանավորումն 25 տարի առաջ տեղի ունեցած ԼՂ մարզխորհրդի պատգամավորների նստաշրջանի պատմական որոշման փետրվարի 20-ին Արցախում նշում են Արցախի Վերածննդի օրը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button