ԿարևորՀասարակություն

Ամփոփվել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

ԵՊՀ-ում այսսօր ամփոփվել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը, ըստ որի հաղթող են ճանաչվել 33 ուսանողներ` այդ թվում` առաջին տեղ` 12 ուսանող, 2-րդ տեղ` 11 ուսանող և 3-րդ տեղ 10 ուսանող: Ուսանողները պարգևատրվել են պատվոգրերով և դրամական մրցանակներով: Մրցանակային ֆոնդը կազմել է 8 մլն 600 հազար դրամ: Առաջին տեղի հաղթողները ստացել են դրամակա պարգև 300.000-ական դրամի չափով: Մրցանակաբաշխությանը մասնակցել են նաև Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Back to top button