Հասարակություն

ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը շնորհավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը շնորհավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Նախագահ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ ՀՀ Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները ուշիուշով հետևում էին ընտրական գործընթացին և ֆիքսել են, որ չնայած որոշ մանր-մունր միջադեպերի, ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում և արտացոլել են Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը: Հարգելի պարոն Նախագահ, վստահ ենք, սակայն, որ այս ընտրությունները պետք է սկիզբ լինեն բարեփոխումների այն գործընթացին, որ հայտարարվել  է Ձեր և Հայաստանի կառավարության կողմից՝ երկրի առջև ծառացած  մարտահրավերների լուծման առումով: Մենք պատրաստ ենք աջակից լինել Ձեզ  տնտեսական մենաշնորհների դեմ պայքարի, մրցակցության և սոցիալական արդարության հաստատման Ձեր պայքարում: Վստահ ենք նաև, որ առաջիկա 5 տարիները պետք է բեկումնային լինեն Ցեղասպանության միջազգային ճանաչման  և Արցախյան հիմնախնդրի լուծման համար: Դուք բացառիկ հնարավորություն ունեք այսօր հավերժանալ՝ դառնալով ողջ հայության Նախագահը»:

Ցուցադրել ավելի
Back to top button