ԿարևորՀասարակություն

Ոստիկանությունն ընտրախախտումների հետ կապված 104 հաղորդում է ստացել

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

2013 թ. փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանությունը բանավոր դիմում է ստացել նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանից` իր բնակության վայրի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ: Դիմումը քննարկվել և բավարարվել է. ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները հանձնարարական են ստացել 2013 թ. փետրվարի 19-ից կազմակերպել նախագահի թեկնածուի բնակության վայրի շուրջօրյա անվտանգության ապահովումը:  Իրավապահ ոլորտի պատասխանատուները այս տեղեկությունը հաստատել են այսօր ոստիկանությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Իսկ լրագրողների հետ հանդիպման հիմնական առիթը նախընտրական շրջանում և ընտրությունների օրը ոստիկանության ստացած հաղորդումների ու ձեռնարկած քայլերի մասին հաշվետվությունն էր:

Նախահգահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու ու հասարակական կարգը պատշաճ պահպանելու նպատակով ոստիկանությունում օպերատիվ շտաբ էր ձևավորվել: Ոստիկանության օպերատիվ շտաբի պետ Վարդան Եղիազարյանի տեղեկացմամբ, մինչև ընտրությունների օրը նախընտրական շրջանում ոստիկանությունը ընտրախախումների վերաբերյալ 96 հաղորդում է ստացել, որից 63-ը՝ ընտրակշառքի վերաբերյալ: Դրանց մոտ կեսը ստացվել է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից: Ըստ Վարդան Եղիազարյանի՝ ահազանգերի մի մասը եղել են անհասցե ու անփաստարկ, չնայած դրան, ոստիկանությունը հաղորդումներից յուսրաքանչյուրով զբաղվել է: Արդյունքում` «96 դեպքից 10-ը անհիմն լինելու պատճառով թողնվել է անհետևանք, 30-ով կայացվել է որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 56 դեպքով նախապատրաստվում են նյութեր»:

Ինչ վերաբերում է ընտրությունների օրվան, ապա ոստիակնությունը փետրվարի 18-ին ընտրախախտումների հետ կապված հետ կապված 104 հաղորդում է ստացել : 41-ը Երևանում, մնացածը մարզերում: Այս հաղորդումների 1/3-ը ընտրակաշառքին է վերաբերել: Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը հայտնեց, որ փետրվարի 18-ին 2 քրեկան գործ է հարուցվել:

«Մեկը Շենգավիթի, մյուսը Էրեբունու բաժնում: Երկուսն էլ հարուցվել են կրկնակի քվեարկության փաստի առիթով»:

Միջադեպերից մեկի նյութերն էլ ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Երեկ Գյումրու թիվ 34/36 ընտրատեղամասում ԱԺ պատգամավորներ՝ Ռուբեն Հակոբյանի եւ Սուքիաս Ավետիսյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդում է ստացել նաեւ թիվ 34/36 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահից: Ոստիկանությունում նախապատրաստված նյութերը կուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Ցուցադրել ավելի
Back to top button