Միջազգային

Միջազգային լրատվամիջոցները` հայաստանյան ընտրությունների մասին

Հայաստանյան ընտրություններին հետևում են աշխարհի առաջատար լրատվամիջոցները՝ երեկ քվեարկության օրը ներկայացնելով ընթացիկ տվյալներ, այսօր արդեն արձանագրելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակը: Կան նաև վերլուծական հոդվածներ, որոնցից ներկայացնենք ուշագրավ հասվածներ: Ռուսական «Արգումենտի ի ֆակտին» գրում է, որ Սերժ Սարգսյանի վերընտրվելով առաջիկա 5 տարիներին հայ-ռուսական հարաբերություննները չեն փոխվի:

«Հայաստանը կշարունակի մնալ Ռուսաստանի գլխավոր գործընկերը տարածաշրջանում»,- պարբերականին ասել են վերլուծաբանները: «Հայաստանի նախագահը հաղթում է վիճահարույց ընտրություներում»,- նախագահական ընտրություններին նման վերտառությամբ հոդվածով է անդրադառնում ֆրանսիական Ֆրանսպրես գործակալությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ ընտրությունները մթագնել են ուժեղ ընդդիմության բացակայությունը և անցած ամիս նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված «խորհրդավոր» մահափորձը:

Ռուսական «Վեստին» մեջբերում է ընտրությունների ընթացքին հետևած ԱՊՀ դիտորդական առաքելության եզրակացությունը, համաձայն որի հայաստանյան այս ընտրությունները լիովին համապատասխանել են միջազգային չափանիշներին: «Հայաստանյան ընտրությունների գլխավոր թեման հենց ընտրություններն էին» ,-գրում է Բի-բի-սին, նկատելով, որ Հայաստանն այդ առումով միակ հետխորհրդային երկիրը չէ, որտեղ քարոզարշավների ընթացքում քննարկումները ծավալվում են հաճախ մրցակիցների անձերի և նրանց հաղթելու հնարավորությունների շուրջ:

Ցուցադրել ավելի
Back to top button