ԿարևորՔաղաքական

ՀՀԿ- ում տոնում են գործող նախագահի հաղթանակը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Հանրապետական կուսակցությունում բոլորի տրամադրությունը շատ բարձր է: Նրանք արդեն տոնում են գործող նախագահի հաղթանակը 2013 թվականի նախագահական ընտրություններում: Ընտրական ողջ գործընթացը ապացուցում է, որ Հայաստանում ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություններն այլևս իրողություն են, լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց իրավիճակը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա տեղեկացմամբ` լավագույն ընտրությունների կազմակերպումը հնարավոր է դարձել միայն իշխանությունների գլխավորությամբ և իշխանությունների քաղաքական կամքի շնորհիվ:
ՀՀԿ-ն, ի դեպ,  գոհ է ոչ միայն ընտրական գործընթացից, այլև  արդյունքներից, քանի որ թե էքզիթ փոլի և թե ԿԸՀ նախնական տվյալներով գործող նախագահը համոզիչ հաղթանակ է տանում, ասում է Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա` Սերժ Սարգսյանի հաղթանակի մասին են փաստում նաև Շարմազանովին հասած տեղեկությունները տարբեր շրջաններից։

Անդրադառնալով ընտրախախտումների վերաբերյալ տարբեր ահազանգերին` Շարմազանովը նկատեց, որ համապատասխան մարմիններն արդեն իսկ զբաղվում են դրանցով:
ՀՀԿ մամուլի խոսնակն արձագանքեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը և և այս առումով համաձայնեց նախագահի թեկնածուի հետ` նշելով, որ ընտրություններում չկան պարտվողներ, հաղթում է ժողովուրդը և այս առումով բացառություն չեն նաև այս ընտրությունները։

Back to top button