Հասարակություն
Հանդիպել են Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները


Այսօր Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը իր արցախյան գործընկերոջը ներկայացրել է Փարիզում ԵԱՀԿ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպման արդյունքները: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև երկու ԱԳՆ-ների միջև համագործակցությանն առնչվող հարցերի: