ԿարևորՔաղաքական

Հաղթել է ժողովուրդը, ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը

Շաքե Ավոյան

«Ռադիոլուր»

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը  ժամը 23- ին ասուլիս էր հրավիրել, որում նախ ներկայացվեցին տարբեր ընտրատեղամասերի իրենց վստահված անձանց տվյալները, Րաֆֆի Հովհաննսիյանի շտաբը մշակել էր 42 ընտրատեղամասի արդյունքներ, որոնք, ըստ կուսակցության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանի, տարբերվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալներից:

Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ 42 ընտրատեղամասում ընդհանուր առմամբ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը միասին հավաքել են 27 902 ձայն, որից 19 057 Րաֆֆի Հովհաննսիյանին կողմ քվեարկած ձայներն են կամ 68 տոկոս կողմ ձայն ստացել է Ր.Հովհաննիսյանը, իսկ Սերժ Սարգսյանը 32 տոկոս:
Նրա խոսքով՝ տվյալները շատ դժվար են հասնում իրենց, քանի որ տարբեր ընտրատեղամասերում ճնշումներ են գործադրվում հանձնաժողովի «Ժառանգության» ներկայացուցիչների և վստահված անձանց նկատմամբ, սպառնալիքներ են հնչում, կան նաև հանձնաժողովի անդամներին կաշառելու փորձեր, որոնք ձախողվել են:

Այնուհետև ելույթով հանդես եկավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ հայ ժողովուրդը հաղթել է: «Ես հարգում եմ բոլոր մրցակիցներին և առաջին հերթին գործող նախագահ Սերժ Սարգսյանին, այն ավանդի համար, որ ինքն ունեցել է  արցախյան հերոսամարտում,  և, պետական շինարարության մեջ և ոչ ոք չի կարող դա ուրանալ, մասնակցող լինի չմնասնակցող՝ կապ չունի, ինքը կմնա պատմության գրքերում,   և ինքը ապագա տարիների ընթացքում մեր ժողովրդին ծառայելիք ճանապարհ ունի, ապագա, բայց հենց ինքն է առաջին նախագահը 20 տարիների ընթացքում, որ պետք է ընդունի, որ այսօր ժողովուրդը հաղթել է, ոչ թե Րաֆֆին կամ մեկ ուրիշը, այլ՝ հենց ժողովուրդը»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա շեշտել է, որ ընտրության արդյոնւքները կեղծողները, ովքեր էլ լիենն, որ կուսակցությունից էլ լինեն, պատասխան են տալու։

Ցուցադրել ավելի
Back to top button