Հասարակություն

ԼՂՀ նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարին 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին: Բակո Սահակյանի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ուղերձում ասված է.

«Մեծարգո Սերժ Ազատի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Ճանաչելով Ձեզ որպես մի մարդու, պետական ու քաղաքական գործչի, ում համար ժողովրդի շահերը վեր են ամեն ինչից, վստահ եմ, որ Ձեր բոլոր ջանքերը, կյանքի փորձը, գիտելիքներն ու հմտություններն ուղղելու եք հայոց պետականության զորացման, երկրի պաշտպանունակության ամրապնդման, համազգային ծրագրերի իրականացման գործին:

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Թող հաջողությունն ուղեկցի Ձեզ դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհին»:

Ցուցադրել ավելի
Back to top button