Քաղաքական

Ընտրությունները չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը, ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մամուլի ասուլիս է անցկացրել Ազատության հրապարակում, որին ներկա էին նաեւ բազմաթիվ համակիրներ։

Նա ողջունել է բոլոր թեկնածուներին՝ նշելով, որ հայ ժողովուրդը երեկ տոնել է ազգային հաղթանակ եւ ոչ ոքի այն չի կարող իրենից վերցնել։
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ 20 տարվա ընթացքում առաջին անգամ ՀՀ- ում քաղաքացին հաղթել է եւ դրա մասին գիտեն բոլորը։ Նախագահի թեկնածուն ընտրությունները չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը, ասել է նա։

Back to top button