Քաղաքական

Դավիթ Հարությունյանն արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանն արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մամլո ասուլիսի ժամանակ արված հայտարարությանը: «Մեծապես կիսում ենք մամուլի ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտած մտքերը: Իսկապես, այս ընտրություններում հաղթել է Հայաստանի ժողովուրդը, հաղթել է այն ճանապարհը, որով բոլորս միասին ջանում ենք առաջ տանել մեր հայրենիքը: Այո՛, այս ընտրություններում հաղթողներ ու պարտվողներ չկան. հաղթել է հավատը Հայաստանի ապագայի նկատմամբ: Շատ ժամանակ չի մնացել 2013 թվականի նախագահական ընտրությունների ամփոփման համար: Պարզապես հարկավոր է առանց շտապողականության եւ շահարկումների ավարտել գործընթացը, հաշվի նստել ժողովրդի կամքի հետ, ընդունել արդյունքները եւ շարժվել առաջ: Վստահ եմ՝ այսպես մենք միասին պատմություն կկերտենք, մեր պետության հաղթանակի պատմությունը»:

Ցուցադրել ավելի
Back to top button