Հասարակություն

Արդար ու թափանցիկ. եվրոպացի փորձագետների գնահատականը

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

«Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները ազատ էին, արդար ու թափանցիկ: Ընտրախախտումների և կեղծիքների մասին ասեկոսեներ լսել ենք, բայց որևէ վկայություն չի եղել»,- այսօր ներկայացնելով նախագահական ընտրությունների վերաբերյալ իրենց նախնական գնահատականները` ասել են «Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ հրավերով Հայաստան ժամանած եվրոպացի փորձագետները: Նրանք ներկայացնում են Մեծ Բրիտանիան և ԵՄ անդամ այլ երկրներ: Կազմակերպության ղեկավար Էդգար Հակոբյանն ասել է, որ նրանց հրավիրել են, հաշվի առնելով վերջինների մեծ փորձը մարդու իրավունքների, ժողովրդավարության բնագավառում: Ի դեպ, «Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ-ը ընտրություններում հավատարմագրել է 1468 դիտորդ:

Ցուցադրել ավելի
Back to top button