ԿարևորՀասարակություն

Այսօր լրանում է Գուրգեն Մարգարյանի սպանության 9-րդ տարելիցը

Փետրվարի 19-ը Ադրբեջանի նորագույն պատմության ամենախայտառակ էջերից մեկն է. այսօր լրանում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործության 9-րդ տարելիցը: 2004 թվականի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության»  ծրագրին մասնակցող ադրբեջանցին կացնահարեց Գուգեն Մարգարյանին միայն այն պատճառով, որ նա հայ է: Գիշերը Սաֆարովը թաքուն մտել էր հայ սպայի սենյակ եւ կացնահարել քնած երիտասարդին: 2006 թվականի ապրիլին Բուդապեշտի դատարանը ոճրագործին դատապարտեց առանց ներման իրավունքի 30 տարվա ազատազրկման, սակայն 2012-ի օգոստոսի 31-ին հունգարական ֆեմիդան որոշեց մարդասպանին արտահանձնել Ադրբեջանին, որտեղ նրան Ալիևը բարձր զինվորական կոչում շնորհեց և միանվագ վճարեց 8 տարվա աշխատավարձը: Ոճրագործին հայրենիքում դիմավորեցին հերոսի պես:Հունգարիայի քայլից հետո պաշտոնական Երևանը խզեց հարաբերությունները Բուդապեշտի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button