ԿարևորՔաղաքական

Ակտիվիստներն ընդմիջեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների ասուլիսը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդների հրավիրած մամուլի ասուլիսն ընդհատվել է մի խումբ ակտիվիստների ակցիայի պատճառով: Հիշեցնենեք, որ այսօր դիտորդները պետք է ներկայացնեին երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինիի ելույթից հետո ակտիվիստները մոտեցել են ամբիոնին եւ սկսել կարդալ իրենց պահանջները։ Նրանք պահանջում էին, մասնավորապես, որպեսզի միջազգային դիտորդները հեռանան Հայաստանից, քանի որ իրենց ներկայությամբ լեգիտիմացնում են կեղծ ընտրությունները։
Մոտ 30 րոպե տեւած ընդմիջումից հետո շարունակվել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) եւ Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունների համատեղ ասուլիսը: Ներկաները պատասխանել են լրագրողների հարցերին:

Ցուցադրել ավելի
Back to top button