

Հայաստանի նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը, ցույց են տալիս Exit Poll-ի արդյունքները։
Հարցումն անցկացնելու համար ընտրվել է ընտրատեղամասից հեռացող յուրաքանչյուր 7-րդ ընտրողը:
Exit Poll-ի արդյունքների համաձայն
Սերժ Սարգսյանն ստացել է ընտրողների քվեների 58 տոկոսը,
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 32 տոկոսը,
Հրանտ Բագրատյանը՝ 3 տոկոսը,
Պարույր Հայրիկյանը՝ 3 տոկոսը,
Անդրիաս Ղուկասյանը՝ 1 տոկոսը,
Արման Մելիքյանը՝ 1 տոկոսը,
Վարդան Սեդրակյանը՝ 1 տոկոսը։
Ընտրողների 1 տոկոսն էլ փչացրել է քվեաթերթիկները։
Արմնյուզ հեռուստաընկերությունն այս ծրագիրն իրականացնում է Baltic Surveys/The Gallup Organization-ի եւ Հայկական Սոցիոլոգիական Ասոցիացիայի հետ: