Հասարակություն

Քվեարկեց ՀՀ առաջին նախագահը

Երևանի թիվ 9/11 ընտրատեղամասում ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քվեարկելուց րոպեներ անց այստեղ իր քաղաքացիական պարտքն է կատարել նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս քվեարկելուց հետո լրագրողներին ասել է, որ քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության և որ մեծ սպասումներ ունի այս ընտրություններից: Նաև կեսկատակ ավելացրել, որ` «յոթն էլ ավելի քան արժանի թեկնածուներ են և ես կքվեարկեի յոթի օգտին էլ, եթե օրենքը թույլ տար»:

Back to top button