Հասարակություն

Րաֆֆի Հովհաննիսյան.«Հայաստանը և հայ ժողովուրդը նշում է իր ոգու և ճշմարտության արշալույսը»

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Մարաշի 157 դպրոցում տեղեկայված 10/06 ընտրատեղամասում իր ընտրությունն է կատարել նախագահի թեկնածու,  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ողջունել է բոլոր թեկնածուներին, հաջողություն  մաղթել բոլորին: Նրա կարծիքով շատ մրցունակ պայքար էր և ժողովուրդը կողմնորոշվել է իր հաղթանակի և հանրապետության հաղթականի օգտին.«Այսօր արդեն ակնհայտ է դառնում, որ Հայաստանը և հայ ժողովուրդը նշում է իր ոգու և ճշմարտության արշալույսը: Մեր նորագույն պատմության ամենաբախտորոշ օրն է այսօր և սա այն օրն է, որ հայ ժողովուրդը վերջապես 20 տարվա ընթացքում առաջին անգամ պետք է նշի ոչ թե ինչ-որ մեկի հաղթանակը, կամ մյուսի պարտությունը, այլ իրեն պատկանող ընտրության արդյունքը: Առաջին հերթին դիմում եմ իմ հիմնական մրցակից Սերժ Սարգսյանին. ավելի հերոսական, քան այն մեծ ավանդը, որ նա ունեցել է արցախյան պատերազմում, կլինի ժողովրդի  հաղթանակի իր ընդունումը: Դա ամենամեծ ազգային հաղթանակը կլինի»:

Ցուցադրել ավելի
Back to top button