Հասարակություն

Վարդան Սեդրակյանը վստահ է, որ վաղն իրեն բոլորը կշնորհավորեն

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Քանաքեռ -Ջեյթուն վարչական շրջանում գտնվող 3/30 ընտրատեղամասում Էպոսագետ Վարդան Սեդրակյանը քվեարկել է  կնոջ եւ որդու հետ: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է , որ վստահ է իր հաղթանակի համար եւ որ վաղն իրեն բոլորը շնորհավորելու են:

Լրագրողների հարցին, թե  մասնակցել է արդյոք նախորդ նախագահական ընտրություններին եւ ում  է քվեարկել, Վարդան Սեդրակյանն այսպես է պատասխանել. «2008 թվականին ես եղել եմ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբում, դժվա՞ր է հասկանալ, թե ում եմ ընտրել»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button