Հասարակություն

Ոստիկանությունն ստացել է 70 ահազանգ, հարուցվել է քրեական երկու գործ

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:
Նրա փոխանցմամբ` օրվա ընթացքում` ժամը 8.00-22.50-ը ստացվել է 70 ահազանգ, որից 25-ը մայրաքաղաքում, 35-ը` մարզերում: 22 ահազանգ ընտրակաշառքներ բաժանելու մասին տեղեկություններ են պարունակել:

Ստացված ահազանգերից 2-ի հիման վրա հարուցվել է  քրեական գործ: Այս երկու դեպքերում էլ խոսքը վերաբերել է այլ անձի փոխարեն ընտրություն կատարելու փաստին: Քրեական գործերը հարուցվել են ոստիկանության Շենգավիթի եւ Էրեբունու տարածքային բաժիններում։
Ստացված ահազանգերից մեկի դեպքում էլ խոսվել է այն մասին, որ տեղամասերից մեկում ոստիկանությունը ծառայություն չի կատարում: Այս փաստը ստուգվել է եւ պարզվել է, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:
«Ստեղծված օպերատիվ շտաբը մշտադիտարկման տակ է պահում խախտումների մասին տեղեկությունները, որոնք տեղ են գտնում լրատվամիջոցներում եւ ինտերնետային կայքէջերում»,- վստահեցրել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ցուցադրել ավելի
Back to top button