Քաղաքական

Միջազգային մամուլը հայաստանյան ընտրությունների մասին

Արտասահմանյան մամուլն այսօր անդրադարձել է հայաստանյան նախագահական ընտրություններին։ «Սպասվում է, որ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը կվերընտրվի նախագահի պաշտոնում։ Անցկացված հարցումները վկայում են, որ նա երկրորդ անգամ նախագահի պաշտոնում կընտրվի` ստանալով ձայների 60%-ը: Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը Րաֆֆի Հովհաննիսյանն է»,- հաղորդում է BBC- ն։

«Հայաստանում նոր նախագահ են ընտրում: Ժամը 08:00-ից 41 տեղամասեր սկսել են իրենց աշխատանքը, որոնք կավարտեն իրենց  աշխատանքը ժամը 20:00-ին: Ընտրողների ընդհանուր թիվը 2.505.980 է: Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում են յոթ թեկնածուներ: Առաջատար թեկնածուն Սերժ Սարգսյանն է», — գրում է novinite.com բուլղարական լրատվամիջոցը:

Russian.todey- ը ներկայացնելով Հայստանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների քրինոիկան և անցկացված սոցիոլոգիական հարցումների ընդհանրացված արդյունքները գրում է, որ ներկայացված 7 թեկնածուններից հայ ընտրողը նախապատվությունը տալիս է ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Անկախության հռչակումից հետո 6- րդ անգամ անցկացվող նախագահական ընտրությունները, ըստ լրատվամիջոցի, կարող էր հետաձգվել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձից հետո, որպես ընտրությունները խոչընդոտող հանգամանք: Հաջորդ ֆորս մաժորային իրավիճակը, որը ներկայացնում է «Russian todey»- ը վերաբերում է նախագահի թեկանծու Անդրիաս Ղուկասյանի հացադուլին և առողջական վիճակին՝ նկատելով, որ Ղուկասյանը չի դադարեցնելու հացադուլն անգամ ընտատեղամաս հասնելու համար

«Al jazira»- ն նույնպես անդրադարձել է ՀՀ նախագահի ընտրություններին՝ կանխատեսելով, որ Սերժ Սարգսյանը, հնարավոր է, հավաքի 50%-ից ավել ձայն, և 2-րդ փուլի անցկացումը քիչ հավանական է:

Back to top button