Հրանտ Բագրատյանը ընտրությունները վատ է գնահատում


ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբն այժմ ամփոփում է ընտրությունների ընթացքը, սպասում նախնական արդյունքների, հայտարարել է Հրանտ Բագրատյանի մամուլի քարտուղար Կարինե Հարությունյան՝ չցանկանալով մեկնաբանել Exit Poll-ի արդյունքները։
Կարինե Հարությունյանը քվեարկության ընթացքը գնահատել է վատ, քանի որ հանրապետության ամբողջ տարածքով պարբերաբար գրանցվել են խախտումներ` սկսած նրանից, որ տարօրինակ կերպով ակտիվություն էր քվեարկության առաջին երեք ժամերին, վերջացրած նրանով, որ բաց քվեարկություն է ընթանում, մարդիկ իրենց հասցեում գտնում են բազմաթիվ այլ գրանցվածների, որոնց ընդհանրապես չեն ճանաչում, դիտորդների հյուրասիրություն եւ այլն:
«Այս ամենի արդյունքում, բնականաբար, ընտրությունները գնահատում ենք վատ, տեղի են ունեցել տոտալ ընտրակեղծիքներ»,- նշել է Կարինե Հարությունյանը: