ԿարևորՀասարակություն

Հովիկ Աբրահամյանը քվեարկել է Հայաստանի կայուն զարգացման համար

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Կենտրոն վարչական շրջանում գտնվող Հրաչյա Աճառյանի անվան դպրոցում տեղակայված 10/08 ընտրատեսամասում է իր քաղաքցիական պարտքը կատարել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա քվեարկության էր եկել թոռան՝ Հովիկի ուղեկցությամբ ու բարձր տրամադրությամբ: «Ես քվեարկել եմ  կայուն Հայաստանի զարգացման, մեր  հայրենիքի անվտանգության ու ապահով Հայաստանի  համար»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահը: Խորհրդարանի խոսնակը,  ի դեպ, ընտրություններին հետևելու է իրենց կենտրոնական շտաբից:

«Ես համոզված եմ, որ այս ընտրությունները լինելու են ավելի լավը, քան մեր խորհրդարանական ընտրությունները, և իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի այս ընտրություններն անցնեն օրենքի սահմաններում: Իմ կարծիքով արդեն առավոտյանից սկսած որևէ լուրջ խախտում, թերություն, ահազանգ չունենք, դա շատ լավ է, դա մեր ժողովրդի ձեռքբերումներից է, հասարակության ձեռքբերումն է, և ես համոզված եմ, որ անպայման մեկ քայլ առաջ կլինի, քան խորհրդարանական ընտրություններն էին: Ես չեմ բացառում կոալիցիոն ձևավորման  որևէ ձևաչափ, ամեն ինչ հնարավոր է, ուղղակի սպասենք ընտրություններն ավարտվեն, անպայման մենք կքննարկենք, առայժմ մենք զբաղված ենք ընտրություններով»:

Back to top button