ԿարևորՀասարակություն

ՀՀ Վարչապետ.«Ընտրատեղամաս այցելում ենք տոնական տրամադրությամբ»

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

10/21 ընտրատեղամասում քիչ առաջ իր քաղաքացիական պարտքն  է կատարել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով քվեարկության էր եկել որդիների ու կնոջ ուղեկցությամբ: Վարչապետն ասել է, որ միշտ տոնական տրամադրությամբ են ընտրատեղամաս  այցելում: Ավելին, այսօր առավոտյան նրա որդին՝ Աբգարը, ափսոսանք է հայտնել, որ իր 18 տարին չի լրացել ու ինքն էլ չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին:

«Ընտրությունները հանդարտ ընթացքի մեջ են, բոլոր այն դիտողությունները, որոնք արվում են, բնականաբար, լինելու են մեր ուշադրության կենտրոնում, և իրավապահ մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում իրականացնելու են բոլոր գործառույթները, որ կասկած չմնա, որ ընտրությունները անցնում են ազատ, թափանցիկ, առանց խախտումների»:

Ցուցադրել ավելի
Back to top button