Քաղաքական

Հայաստանյան ընտրությունները կդիտարկեն շուրջ 7 հազար դիտորդներ

2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն 12 միջազգային եւ 26 տեղական կազմակերպություններ: ԿԸՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հայաստանյան ընտրությունները կդիտարկեն 6251 տեղական եւ 632 միջազգային դիտորդ: Այսպես, ICES-ից (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն) դիտորդական առաքելություն կիրականացնի 35 դիտորդ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից` 263 դիտորդ, ԵԽԽՎ-ից (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով)` 36 դիտորդ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից` 30 դիտորդ ու ԱՊՀ դիտորդական առաքելությունից` 163 դիտորդ, Եվրոպական խորհրդարանից` 12 դիտորդ, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների 34 ներկայացուցիչ, օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչներից 25 դիտորդ, իսկ IFES-ից (Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ), ԵԱՀԿ-ից, Եվրոպայի խորհրդից դիտորդական առաքելություն կիրականացնեն երեւանյան գրասենյակների ղեկավարները:

Իսկ 26 տեղական կազմակերպությունները հետեւյալն են` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (81 դիտորդ), «Ժողովրդավարական եւ ընտրական գործընթացներ» ՀԿ-ն (36 դիտորդ), «Ժողովրդավարական հաստատությունների հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»-ը (82 դիտորդ), «Ընտրական համակարգերի կենտրոն» (60 դիտորդ), «Դիլնետ սերվիս» (71 դիտորդ), «Ընտրությունը քոնն է» (1504 դիտորդ),  «Մարտունիի կանանց համայնքային խորհուրդ» (285 դիտորդ), «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» (65), «Հարմոնիա» (480 դիտորդ), «Ունիսոն. աջակցություն հատուկ կարիքներով մարդկանց» (15), «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (67), Հայաստանի Հելսինկյան կոմիտե (103), «Արմավիրի զարգացման կենտրոն» (281), «Գորիսի երիտասարդական միություն» (176), «Իրազեկ» (31), «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» (73 դիտորդ), «Իրավունքի Եվրոպա միավորում» (48), «Շահեն» (129), «Քաղաքացու իրավունքների պաշտպան» (7), «Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայաթդա» ֆեդերացիա» (26), «Երիտասարդական ակումբների դաշնություն» (69 դիտորդ),  «Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն» (5), «Հաշմանդամների «Փարոս» կրթության եւ մշակույթի զարգացման կենտրոն» (4) եւ «Ազատ հասարակության ինստիտուտ» (1468), Գյումրիի քաղաքացիական զարգացման ինստիտուտ (462), «Ժողովրդավարության ակադեմիա» (623 դիտորդ)  հասարակական կազմակերպությունները:

Հայաստանյան նախագահական ընտրությունները կլուսաբանեն 60-70 արտասահմանյան լրագրող: Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր հունվարի 21-ին եւ ավարտվել փետրվարի 16-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button