ԿԸՀ.Ժամը 17.00-ի դրությամբ քվեարակել է ընտրողների 49.81 տոկոսը /լրացվող/


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
08.00 Բացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
10.05 Տիգրան Մուկուչյան.«Թանաքի հետ կապված որեւէ խնդիր չկա»
11.00 ԿԸՀ-ն հյուրընկալեց երեք պաշտոնյաների:
ԿԸՀ-ն հյուրընկալեց երեք պաշտոնյաների` Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանին, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը եւ ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը:
Մինչև քվեարկության օրը Ոստիկանությունը ընտրախախումների վերաբերյալ 88 հաղորդում է ստացել: Դրանցից 27-ը քննարկվել է ու կայացվել է քրեական գործի հարուցման մերժման որոշում: 61 դեպք դեռ քննարկման փուլում է: Այս տվյալներն այսօր ԿԸՀ տեղեկատվական սրահում ներկայացրել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը: Նա նշել է, որ ստացված ահազանգերից 56-ը վերաբերում է ընտրակաշառքին: Ըստ ոստիկանության ներկայացուցչի`մինչ այժմ ընտրախախտումների դեպքերով որևէ քրեական գործ չի հարուցվել:
Ոստիկանության մեկ այլ ներկայացուցիչ` անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն անդրադարձել է ընտրացուցակներին: Նա լրացուցիչ ընտրացուցակների վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի` այսօր տարածած հայտարարությունը անլուրջ է որակել և նշել է, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ըստ հայտարարության, ՀՀ տարբեր բնակավայրերի ընտրողներ ներգրավվել են լրացուցիչ ցուցակներում`չհանվելով իրենց հաշվառման վայրի ցուցակներից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողի տեղեկատվական կենտրոնում այսօր ողջ օրը հյուրընկալվում են պետական այն կառույցների ներկայացուցիչները, ովքեր առնչվում են ընտրական գործընթացին:
Հավելենք, որ ժամը 11-ի դրությամբ քվերակությանը մասնակցել է ընտորղների 10.92 տոկոսը: ԿԸՀ նախագհի տեղակալ Լաուրա Գալստյանը ներկայացրել է առաջին տվյալները ՀՀ նախագահի 2013 թ ընտրությունների քվեարկության մասնակիցների վերաբերյալ:
Ըստ դրանց` քվերակությանը մասնակցել է 275 982 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 10.92տոկոսը: Մասնակցության առումով ամենաակտիվը Սյունիքի մարզն է` 15.13 տոկոս կամ 16 613 մարդ: Ամենապասիվը առայժմ Շիրակի մարզն է. այստեղ առայժմ քվերակել է ընտրողների 8.41 տոկոսը:
13.00 Ո՞ւր է ողջամտության սահմանը նման դիտարկումներ անելիս. դրոշմակնիքը կարող էր ջնջվել ոչ միայն թաց անձեռոցիկով, այլեւ ձեթով. հանձնաժողովի քարտուղար
14.00 Պարույր Հայրիկայնի վստահված անձինք ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել ԿԸՀ:
15.00 Ժամը 14.00-ի դրությամբ քվերակել է 836 710 մարդ կամ ընտրողների 33.09 տոկոսը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական տվյալներն է հրապարակել ՀՀ նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների քվերակության մասնակիցների թվի վերաբերյալ:
Ժամը 14.00-ի դրությամբ քվերակել է 836 710 մարդ կամ ընտրողների 33.09 տոկոսը: Մասնակցության առումով մարզերից ամենաակտիվը Սյունիքն ու Տավուշն են` համապատասխանաբար 40.09 և 39.53 տոկոսներով: Մասնակցության ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են Արմավիրում` 28.93, Երևանում` 29.87 և Կոտայքում` 30.02 տոկոս:
Ժամը 11-ի դրությամբ, հիշեցնենք, քվեարուկթյանը մասնակցել էր ընտորղների 10.92 տոկոսը:
17.00 Ստուգվել են ահազանգերից 50-ը: Գրավոր դիմում-բողոք սակայն ԿԸՀ-ն մինչ այս պահը չի ստացել:
17.00 ԿԸՀ հրապարակեց ընտրությունների քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալները ժամը 17.00-իդրությամբ:
Երեւան-44.45%
Արագածոտն-54.82%
Արարատ – 58.76%
Արմավիր – 45.20%
Գեղարքունիք– 57.74%
Լոռի– 52.94%
Կոտայք– 47.37%
Շիրակ – 48.54%
Սյունիք– 56.27%
Վայոց Ձոր – 52.35%
Տավուշ– 56.99%
19.00 ԿԸՀ- ն ընտրախախտումների մասին գրավոր բողոքներ չի ստացել, իսկ ԶԼՄ- ներում եղած ահազանգերն էլ չեն հաստատվել.