ԿարևորՔաղաքական

ԼՂՀ ՊԲ.Վերջին օրերին շփման գծում նկատելիորեն աճել է լարվածությունը

Վերջին երկու օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատելիորեն աճել է լարվածությունը: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները երեկ գիշերը և այսօրվա ընթացքում առաջնային գծի ողջ երկայնքով խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել երկրի հյուսիսային, արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված մարտական դիրքերի շրջանում, որոնց ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

ԼՂՀ  ՊՆ  Մամուլի ծառայություն

Ցուցադրել ավելի
Back to top button