Այս ընտրությունները հիմնականում հանդարտ էին, դատախազն ու դիտորդները ընտրախախտումների մասին


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
ՀՀ Գլխավոր դատախազության ընտրախախտումների վերաբերյալ բողոքների գրանցումը համակարգող աշխատանքային խմբի անդամ, Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը Մեդիա կենտրոնում այսօր ներկայացրեց դատախազության ստացած բողոքները: Ընտրախախտումների մասին արձանագրություններով են ներկայացել նաև «Ընտրությունը քոնն է» դիտորդական կազմակերպության ղեկավան ու Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավարը:
Ի տաբերություն նախորդ նախագահական ընտրությունների այս ընտրությունները հիմնականում հանդարտ էին, չկար աժիոտաժ ու վեճեր, մթնոլորտը լաված չէր, արձանագրեցին «Ընտրությունը քոնն է» դիտորդական կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանն ու Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:
Վերջինս նշեց, որ իրենց դիտորդները հիմնականում հետևել են Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքում ընթացող ընտրական գործընթացին ու նկատել, որ թեկնածուները, բացառությամբ գործող նախագահ,ի գրեթե չունեն վստահված անձինք, ինչը, նրա կարծիքով, թերևս պայմանավորված է մարդկային ու ֆինանսական ռեսուրսների պակասով։
«Ընտրությունը քոնն է» դիտորդական կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանն էլ տեղեկացրեց, որ իրենց կազմակերպության դիտորդները դիտարկում են ընտրությունները հիմնականում 1400 ընտրատեղամասերում: Մինչև ժամը 12-ը ընտրողների պասիվություն էր նկատվում, պատկերը, սակայն, փոխվեց կեսօրից հետո և մարդիկ ավելի ակտիվացան, ասաց Հարություն Համբարձումյանը։
Նա նշեց այն հիմանկան խախտումները, որ նկատել էին դիտորդները։ Օրինակ՝ Նոր Նորքի ընտրատեղամասերից մեկի չհրկիզվող պահարանի բանալին կոտրվել է, ինչի հետևանքով 30 րոպե դադարեցվել էր քվեարկությունը։
ՀՀ Գլխավոր դատախազության ընտրախախտումների վերաբերյալ բողոքների գրանցումը համակարգող աշխատանքային խմբի անդամ, Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանի տեղեկացմամբ էլ՝ ստացվել է ընտրախախտումների մասին 88 հաղորդում, հիմնականում ԶԼՄ- ների ու նախագահի թեկնածուների շտաբերի կազմած հաղորդագրությունների հիմնան վրա: Դրանցից 24-ին ընթացք չի տրվել հանցակազմի բացակայության պատճառով։
Գլխավոր դատախազության ընտրախախտումների վերաբերյալ բողոքների գրանցումը համակարգող աշխատանքային խմբի անդամ Արթուր Դավթյանը նշեց, որ ողջ ընտրական գործընթացում մեկ քրեական գործ է հարուցվել՝ Պարույր Հայրիկյան դեմ մահափորձի առիթով: Իսկ ընտրախախտումների մասին ներկայացված տվյալները ամբողջական չեն, քանի որ ընտրությունները դեռ ընթացքի մեջ են, ասաց նա։