ԿարևորՄիջազգային

NASA. Մետեորիտի պայթյունի ուժգնությունը 300-ից 500 կիլոտոննա է կազմել

Չելյաբինսկի շրջանում տեղի ունեցած մետեորիտի փայթյունի ուժգնությունը NASA -ի գնահատմամբ, 300-ից 500 կիլոտոննա է կազմել, հաղորդում է Associated Press-ը: Այն մոտավորապես 20 անգամ գորազանցում է Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբի ուժգնությանը: 10 հազար տոննա կշռող եւ 17 մետր երկարություն ունեցող մետորիտը 64 հազար կմ/ժ արագությամբ ճեղքել է Երկիր մոլորակի մթնոլորտն ու պայթել 19-ից 24 կմ բարձրության վրա: Բեկորների մեծ արագությամբ շարժումը հզոր լուսավորություն եւ հարվածի ուժեղ ալիք էր առաջացրել:

Ընկնող նյութի հիմնական մասը ցնդել էր, մնացած բեկորները արգելակվել էին եւ կարող էին ընկնել երկնաքարերի տեսքով: Հայտնաբերված երկնաքարերի զանգվածը կազմում է նախնական զանգվածի 1-5%-ից ոչ ավելի: Հիմնական էներգիան անջատվել էր 5-15 կմ բարձրությունում, գրում է «Ռոսբալտը»: Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Չելյաբինսկի, Տյումենի, Սվերդլովի, Կուրգանի մարզերի, Ղազախստանի եւ Բաշկիրիայի բնակիչները երկնքում հզոր պայթյուն էին նկատել: Ըստ Եկատերինբուրգի աստղադիտարանի` երկրի մոտով աստերոիդ էր սուրացել: Այլ գիտնականներ էլ հայտնել էին, որ Չելյաբինսկի երկնքում բոլիդ է պայթել:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button