Հասարակություն

Սերժ Սարգսյան.«Երեւանը կարող է հրաժարվել Թուրքիայի հետ ստորագրած համաձայնագրերից»

Երեւանը կարող է հրաժարվել Թուրքիայի հետ ստորագրած համաձայնագրերից, եթե Անկարան շարունակի ձգձգել դրանց վավերացումը։ «Գոլոս Ռոսիի»-ի հետ զրույցում ասել է  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ եթե Թուրքիան չվավերացնի փաստաթղթերը, Հայաստանը կարող է հետ կանչել իր ստորագրությունը։ Եթե դա տեղի ունենա, ապա հետագայում, եթե նույնիսկ Անկարան ցանկանա համաձայնություն կնքել, նոր բանակցություններ եւ պայմաններ կլինեն, նշել է Սարգսյանը: Միաժամանակ նա ընդգծել է, որ 2009թ. ստորագրված եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում նախատեսող  հայ-թուրքական համաձայնագրերի կողմնակիցն է:

Երկու երկրների խորհրդարաններն առայսօր չեն վավերացրել փաստաթղթերը։ «Արձանագրությունները» սառեցվել են Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման հետեւանքով։

Ցուցադրել ավելի
Back to top button