Քաղաքական

Հրանտ Բագրատյանն իր քարոզարշավն ամփոփում է հաղթելու հստակ համոզմամբ

Լիանա Եզիազարյան

«Ռադիոլուր»

«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն իր քարոզարշավն ամփոփում է հաղթելու հստակ համոզմամբ եւ իր իսկ ձեւակերպմամբ` մաքուր խղճով: Բագրատյանն առավել ակտիվ քարոզարշավ ծավալած նախագահի թեկնածուներից է, ով ողջ ընթացքում հանգամանորեն ներկայացրել է իր թե’ տնտեսական, թե’ արտաքին քաղաքականության ու այլ ոլորտներում կատարելիք բարեփոխումների տեսլականը, ընդգծել, որ իր վարչապետության տարիներին շատ բան չի հասցրել անել ու պատրաստ է նոր ու փորձված գաղափարներ ներդնել նախագահության շրջանում:

Ցուցադրել ավելի
Back to top button