Հովսեփ Խուրշուդյան.«Քարոզարշավն անցավ ավելի պակաս լարվածությամբ, բայց բավականին աշխույժ»


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Նախագահի թեկնածու, ում քարոզարշավն առաջին իսկ օրերից որակվեց որպես ամենաօրիգինալն ու հայ իրականության համար անգամ փոքր ինչ տարօրինակ: Շատերը նրան մեղադրեցին եվրոպական տեխնոլոգիաների ներմուծման մեջ, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը մնաց անդրդվելի: Նա անցավ տասնյակ կիլոմետրեր հանրապետության գյուղերով, քաղաքներով` սեղմելով ճանապարհին հանդիպած յուրաքանչյուրի ձեռքն ու ներկայացնելով նոր Հայստանի սեփական տեսլականը:
Քարոզարշավի ողջ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հետևում և արձանագրում էր ընտրախախտուները, որոնք այս պաֆի դրությանբ մոտ 100 են: Շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այսօր ամփոփեց նախընտրական քարոզարշավը հիմնականում ընտրախախտումների մասով: Գնահատելով արդեն ավարտին մոտեցող նախընտրական քարոզարշավի ընդհանուր պատկերը, Հովսեփ Խուրշուդյանն այն որակում է գերազանց` նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննյսյանի իրականացրած քարոզարշավի արդյունավետության տեսանկյունից: Նրա բնորոշմամբ նախորդների համեմատ այս քարոզարշավն անցավ ավելի պակաս լարվածությամբ, բայց բավականին աշխույժ: