ԿարևորՄիջազգային
Եգիպտացիները` կրկին հեղափոխական կոչերով


Ուրբաթօրյա աղոթները Բուրգերի երկրում ավարտվել են բախումներով ու ձերբակալություններով: Երեկ երեկոյան աղոթքից հետո նախագահ Մոհհամադ Մուրսիի նստավայրի մոտ հարյուրավոր ցուցարարներ բողոքի ցույց են կազմակերպել` վանկարկելով «հեռացիր Մուրսի»: Հավաքված ամբոխը նախագահական նստավայրի ուղղությամբ քարեր և դյուրավառ շշեր է նետել: Ուժային կառույցի ներկայացուցիչներն ամբոխին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել և ջրցան զենքեր օգտագործել:
Ձերբակալվել են տասնյակ երիտասարդներ: Բախման հետևաքնով տուժել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ նաև ուժային կառույցների ներկայացուցիչներ: Իշխանությունների դեմ իրականացվող ցույցերն անցկացվել են նաև երկրի այլ քաղաքաներում՝ Ալեքսանդրիայում, Բենի-Սուեֆեում, Պորտ-Սաիդում, Գարբիում: Ակցիան կրում էր «Ընդդեմ բռնության» կարգախոսը: