Քաղաքական

Անդրիաս Ղուկասյանը կշարունակի հացադուլը նաեւ փետրվարի 18-ից հետո

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Քարոզարշավի 27 օրերը նույն վայրում ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ անցկացրեց նախագահի թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանը: Նա հացադուլը սկսեց քարոզարշավի մեկնարկին ու շարունակեց այն մինչ դրա ավարտը: Թեկնածուն մտադիր է հացադուլի վայրը չլքել նաև ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին: Նա չի պատրաստվում մասնակցել քվեարկությանը՝ նշելով, թե ֆիզիկապես ի վիճակի չի լինի ընտրատեղամաս գնալ: Անդրիաս Ղուկասյանը այսօր ասել է նաև, որ հացադուլը կշարունակի փետրվարի 18-ից հետո, քանի դեռ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չի հրապարակել ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույցը:

Ցուցադրել ավելի
Back to top button