Հասարակություն

Այսօր քարոզարշավի վերջին օրն է

Փետրվարի 16-ը Հայաստանում քարոզչության վերջին օրն է:  Այսօր Գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը «Մոսկվա» կինոթատրոնում կհանդիպի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ընտրողներին: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ժամը 17-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մեծ դահլիճում հանդիպում կունենա ընտրողների հետ: «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը մտադիր է օրն անցկացնել Տավուշի մարզում: «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը ժամը 17:30-ին հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում: Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը օրը կանցկացնի քարոզարշավի  նախորդ օրերի պես` Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ շարունակելով հացադուլը: Էպոսագետ Վարդան Սեդրակյանը  եւ Արման Մելիքյանը քարոզարշավը կավարտեն մամուլի ասուլիսով: Վաղը  Հայաստանում «լռության օր է»:

Ցուցադրել ավելի
Back to top button