ԿարևորՀասարակություն

ԱԳ նախարարն ընդունել է թուրքական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին

Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է թուրքական հեղինակավոր լրատվամիջոցներ ներկայացնող առաջատար լրագրողների, որոնք Հայաստան են ժամանել «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում։ Պատասխանելով լրագրողների հարցերին Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, մոտեցումները տարածաշրջանային և միջազգային կարևոր խնդիրների վերաբերյալ։

Ցուցադրել ավելի
Back to top button