Սա ինքնաոչնչացման մրցակցություն էր, Արամ Հարությունյանը քարոզարշավի մասին


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/02/150213aram.mp3
Թեև նախագահի արդեն նախկին թեկնածու Արամ Հարությունյանին չհաջողվեց իր մինիմալ և մաքսիմալ ծրագրերը կյանքի կոչել, այնուամենայնիվ վստահ է, որ իր առաքելությունը մասամբ կատարված է: Անդրադառնալով քարոզարշավին, որին նա այլևս չի մասնակցում, Արամ Հարությունյանն այն որակեց իբրև ինքնաոչնչացման մրցակցություն:
Խոսելով մյուս թեկնածուների`մասնավորապես Անդրիաս Ղուկասյանի մասին, Արամ Հարությունյանն ասաց, որ ճիշտ կլիներ եթե նա ևս հետևեր իր օրինակին և, դուրս գալով հացադուլից, դուրս գար նաև մրցակցությունից:
Ինչ Վերաբերում է Հայրիկյանի հետ կատարվածին, թեև Արամ Հարությունյանը չգիտի, թե ով է իրական պատվիրատուն, այնուամենայնիվ համոզված է, որ մահափորձը դրսից չի պատվիրվել և դրա հետ որևէ կապ չունեն նաև Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Սեդրակյանը:
Դե իսկ Պարույր Հայրիկյանի առողջության տատանումը, ըստ Արամ Հարությունյանի, կապված է ուշադրության պակասի հետ: Այսպիսով`ուսումնասիրելով թեկնածուների պահվածքն ու անընդհատ զարգացումները` նախագահի նախկին թեկնածուն վստահ է, որ անակնկալներ են սպասվում նաև ընտրությւոններից հետո և հենց թեկնածուների կողմից: