ԿարևորՄիջազգային

Չելյաբինսկի մարզում երկնաքարի ընկնելու հետեւանքով տուժածների թիվը հասել է 150-ի

Նախնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի տարածքում երկնաքարային անձրև է տեղացել, ավերածություններ չկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Ուրալի շրջանային կենտրոնի ներկայացուցչին։ «Ենթադրվում է, որ երկնաքարային անձրև է տեղացել։ Տեղեկություն կա մոտ 10.000 մետր բարձրության վրա պայթյունի մասին։ Տեղեկությունը ճշտվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա հավելել է, որ մի շարք բնակավայրերում ապակիներ են կոտրվել։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ինչպես գործակալությանը հայտնել են ուժային կառույցներից, օդանավերի հետ կապված միջադեպեր չեն գրանցվել։ «ՌԻԱ Նովոստիի» տեղեկություններով, երկնաքարի բեկորներից 4 մարդ է տուժել:

Չելյաբինսկի մարզում երկնաքարի ընկնելու հետեւանքով տուժածների թիվը հասել է 150-ի, հայտնել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: Իրավապահները տիեզերական մարմնի բեկորների անկման վայրերը պարզելու աշխատանք են իրականացնում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Ռոսբալտը» տեղեկացնում է, որ երկնաքարային անձրևի հետեւանքների և դրանց վերացման աշխատանքների դիտարկմանը միացել է ավելի քան 20 հազար մարդ եւ երեք օդանավ: Օդային հետախուզում է անցկացվում: Լրացուցիչ ավիացիան բարձր պատրաստականության վիճակի է բերվել: Ծանր վնասվածքներ ոչ ոք չունի: Նաեւ հաղորդվում է, որ եւս երկու բեկոր կարող է ընկնել: Ավելի վաղ Ռուսաստանի Ներգրոծնախարարությունը հայտնել էր երկնաքարի անկումից առաջացած ալիքի հետեւանքով ցինկի գործարանի տանիքի փլուզման մասին: Նախնական գնահատականով՝ Ուրալի տարածքում երկնաքար է ընկել, որը մասնակի այրվել էր մթնոլորտի ստորին շերտերում: Երկնաքարը Սատկա քաղաքից 80 կմ հեռավորության վրա էր ընկել: Քաղաքի, ինչպես եւ  Չելյաբինսկի շատ տների պատուհանների ապակիները փշրվել էին: Երկնային մարմինն արդեն գտնվել է:

Ցուցադրել ավելի
Back to top button