ԿարևորՀասարակություն

Լոս Անջելեսում կայանա շախմատի Մետրոպոլիտան ակումբի 24-րդ փակ մրցաշարը

Լիլիթ Սեդրակյան

«Ռադիոլուր»

ԱՄՆ

Մոտ 10 օրից Լոս Անջելեսում կկայանա շախմատի Մետրոպոլիտան ակումբի 24-րդ փակ մրցաշարը, որին կմասնակցեն ԱՄՆ-ում բնակվող հայ շախմատիստներ: Ամերիկահայերի ուշադրության կենտրոնում կլինի 12 ամյա շախմատիստ Սամվել Սևյանը, ով մի քանի ամիս առաջ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հայազգի շախմատիստը մտադիր է մի քանի տարի հետո միջազգային մրացաշարերում խաղալ Հայաստանի դրոլի ներքո: 12-ամյա Սամվել Սևյանին շախմատային հանրությունը համարում է ծ ագող աստղ: Չնայած շատ երիտասարդ տարիքին` նա արդեն հասցրել է մի քանի ռեկորդի հեղինակ դառնալ. ԱՄՆ-ի շախմատի պատմության մեջ Սամվելն առաջինն է, որ ինը տարեկանում արժանացել է «Երիտասարդ փորձագետի» կոչման, կարճ ժամանակ անց նվաճել նաև ՄՆ-ի «Ազգային վարպետի» տիտղոսը:

Ամերիկյան շախմատի ամենաերիտասարդ վարպետի հաջողություններն այսօր էլ շարունակվում են մղոնանոց քայլերով: 2012 թվականին, 12 տարին դեռ չբոլորած, նա նվաճեց նաև միջազգային վարպետի կոչումը: Վերջին խոշոր հաղթանակը Սլովենիայում էր. մինչև 12 տարեկանների մրցաշարում Սամվել Սևյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը` ոսկե մեդալ բերելով Միացյակ Նահանգներին, որտեղ ապրում է ծնողների հետ:

Սամվելը ծնվել է Նյու Յորքում, այժմ ապրում է Կալիֆորնիայում: Առաջին հաղթանակը եղել է 4-5 տարեկանում, հոր հետ խաղալիս: Հասակակիցների հետ պայքարում հեշտ տրվող հաղթանակներից հետո այժմ նախընտրում է մրցել մինչև 30 տարեկանների հետ: Մարզիչը շախմատի միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանն է, ում ուշադրությունը Սևյանը գրավել է առաջին իսկ հանդիպումից: Սամվելն այսօր ներկայացնում է ՄՆ-ը: Իբրև ճշմարիտ շախմատիստ, պլանավորել է առաջիկա մի քանի տարվա քայլերը: Դրանցից գլխավորն է` 2018 թվականին հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:

Սամվելը հեևում է հայ շախմատիստների հաջողություններին, ոգևորվում Արոնյանի հաղթանակներով, ունի նաև կուռք, ում ճանապարհն ուզում է անցնել ամեն գնով:Շախմատի փորձառու մարզիչները Սամվել Սևյանի համար կանխատեսում են աշխարհի չեմպիոնի ապագա: Պատանի շախմատիստի տաղանդն ու անպայման հաղթելու ձգտումը ապահովում են մեծ ապագայի նախապայմանները, ասում են Արմեն Համբարձումյանն ու Մելիքսեթ Խաչյանը: Սամվել Սևյանի հաջորդ քայլը լինելու է մոտ մեկ շաբաթից Լոս Անջելեսի Մետրոպոլիտան ակումբի 24-րդ մրցաշարին մասնակցությունը, որտեղ նա պատրաստվում է լրացնել գրոսմայստերի նորմա: Նա մոտ է այդ կոչմանը, քանի որ նախորդ անգամ նրան չի հերիքել միայն կես միավոր: Լոս Անջելեսի հայ համայնքի շախմատասերները հատուկ հյուրընկալություն էին կազմակերպել հայրենակցին աջակցելու և հաջողություն մաղթելու համար` մինչև շամատի արքայի տիտղոսին հասնելը նրա կողքին լինելու խոստմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button