Հասարակություն

«Ընտրությունը քոնն է» ՀԿ. «Արձանագրված թերությունները հիմնականում վերաբերում են ընտրացուցակներին»

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն այսօր հանդես են եկել հաշվետվությամբ` փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների` երկարաժամկետ դիտորդական աշխատանքների վերաբերյալ: «Թեկնածուներն ընտրարշավ են իրականացնում ազատ մթնոլորտում, արձանագրված թերությունները հիմնականում վերաբերում են ընտրացուցակներին»,-ասել է կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանը: Նա դրական է գնահատել նաև սոցիալական ցանցերում իրականացվող քարոզչությունը: Ի դեպ, սոցցանցերում ընտրարշավի արտացոլման թեման առանձին քննարկման առարկա է դարձել «Մեդիա» կենտրոնում:

Ցուցադրել ավելի
Back to top button