ԿարևորՀասարակություն

Ընտրացուցակներից հանվել է 2028 մահացածի տվյալ. ՀՀ Ոստիկանություն

Փետրվարի 15-ի դրությամբ նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 29 դեպք, որից՝ որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 2 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 26 դեպքով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3 դեպքով՝ Հատուկ քննչական ծառայությունում, իսկ 1 դեպքով հարուցված քրեական գործը վարում է ԱԱԾ քննչական վարչությունը, այսօր նշվել է ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ նշվել է, որ 2013 թ. հունվարի 9-ից՝ նախնական ընտրացուցակների հրապարակումից հետո ընտրացուցակներից հանվել են նաև 2028 մահացած անձի տվյալներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված կարգով ռեգիստրը վարող մարմինը չէր ստացել: Նշվել է որ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ընդգրկված են բավարար ուժեր, որոնք ապահովված են տեխնիկական ու նյութական միջոցներով:

Ցուցադրել ավելի
Back to top button