Հասարակություն

Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/02/150213qaxckex.mp3

Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, որը  նշվում է 80 երկրներում: Աշխարհում ամեն տարի չարորակ քաղցկեղով հիվանդանում է  մոտ 200.000 երեխա: Իսկ մեզ մոտ Հայաստանում ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունք տարեկան ընդունվում է 200-ից ավել երեխա:

1-16 տարեկան երեխաների շրջանում  մահացության 2-րդ պատճառը քաղցկեղն է, ասում է Ուռւցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գրիգորի Բադալյանը: Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում փոփոխություն նա չի նկատում:  Ընդհանրապես քաղցկեղի առաջացումը բացահայտելը հատկապես երեխաների մոտ շատ դժվար է, ասում է բժիշկ Բադալյանը և հավելում, որ մանակական քաղցկեղի տարածված ձևերն են: Գրիգորի Բադալյանը նշեց, որ գիտնականների պնդմամբ` ուռուցքները հիմնականում բնածին են: Բժիշկները խորհուրդ են տալիս հղի կանանց վարել առողջ ապրելակերպ: Նրա խոսքով`մանկական քաղցկեղը բուժվում է ավելի հեշտ, քան մեծահասակների մոտ:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ զարգացած երկրներում քաղցկեղից բուժված երեխաների թիվը կազմում է 75%, Հայաստանում 65%: Ուռուցքաբանության ազգային կենտրոն տարեկան գրանցվում  է 80-90  չարորակ քաղցկեղով հիվանդ  երեխա: Եթե  կենտրոնը հագեցած լինի ժամանակակից սարքավորումներով, ապա մենք էլ կհասնեինք զարգացած երկրների ցուցանիշերին, ասում է պրոֆեսոր Բադալյանը` պատճառաբանելով, որ գիտությունն այնքան արագ է զարգանում, որ չեն հասցնում ձեռք բերել նոր սարքավորումներ` դրանց թանկ լինելու պատճառով: Դեղորայքի շուկան բավականին լավ արդյունքներ է գրանցել, «Նվիրիր կյանք» հիմնադրամի միջոցով:

Այսօր ուռուցքաբանության ազգային  կենտրոնում բուժվում է չարորակ ուռուցքով 30 հիվանդ, որից 11-ը մանկահասակներ են: Հիվանդությամբ հիմնականում տառապում են հատկապես սահմանամերձ գյուղերի երեխաները։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գրիգորի Բադալյանը հիվանդությունը կապում է  քրոնիկ սթրեսի հետ: Նույն կենտրոնի փոխտնօրեն Արմեն Տանանյանի տվյալներով՝  ինչպես ամբողջ աշխարհում,  այնպես էլ Հայաստանում առաջին տեղում է թոքի քաղցկեղը,  երկրորդը`կանանց մոտ կրծքի քաղցկեղը: Այն բոլոր մարզերում, որտեղ կա հանքաարդյունաբերություն, թոքի քաղցկեղով ավելի շատ են հիվանդանում, նկատեց Տանանյանը՝ խորհուրդ տալով մարդկանց շուտ դիմել բժշկի:

Ցուցադրել ավելի
Back to top button