Հասարակություն

Վրաստանի բարձրագույն ղեկավարությունն ընդունել է Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման մասնակիցներին

Փետրվարի 13-ին Թբիլիսիում ընթացող Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, այնուհետև հանդիպում կայացավ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Թբիլիսիում կայացած նախարարական ոչ պաշտոնական համաժողովի արդյունքները, ինչպես Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող համագործակցությունը և Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները:

Թբիլիսիում կայացավ Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Վլադիմիր Լյամկեի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառների զարգացմանն առչվող հարցերին։

Ցուցադրել ավելի
Back to top button