Քաղաքական

Վարդան Սեդրակյանը Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ մեղադրում է Րաֆֆի Հովհաննիսյանին

Լիլիթ Մուրադյան

«Ռադիոլուր»

«Եթե ես ընտրվեմ նախագահ, իսկ ես վստահ եմ , որ  ընտրվելու եմ, չեմ ճանաչելու այս ընտրությունները, չեմ ստորագրելու այդ թղթի տակ եւ նոր ընտրություններ կանցկացնեմ»,- այսօր հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը։

Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձին՝ էպոսագետն ասել է, որ մահափորձի իրականցամանն աջակցել են Րաֆֆի Հովհաննիսյանին սատարող մասոնական ուժերը:
«Ես ունեմ իմ ինֆորմացիայի աղբյուրները եւ հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, այլ ոչ թե գուշակում եմ առաստաղին նայելով»,- հայտարարել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button